ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել

Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել
14.12.2020 | 22:28

Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ՝ տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը: Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն ասաց՝ գյուղում շաբաթ օրը մարտերի հետևանքնով 8 հոգի է վիրավորվել, 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ տվյալներ ունեն. «10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են, ասել են` մենք մարդ չենք վերցրել, բայց տղերքը տեսել են, որ գերի են բռնել, տարել 10 հոգու»: Երկու համայնքներում էլ այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ: Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանն էլ ասաց՝ ադրբեջանցիները գյուղից դուրս են եկել, սակայն հարակից դիրքերից առայժմ չեն հեռացել։


Վարչապետ Փաշինյանը Հադրութի երկու հայկական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների գրոհը համարում է ռազմական իրադրության ամենալուրջ սրումը եռակողմ հայտարարությունից հետո։ Նա վստահ է, որ այս ամենն ադրբեջանական սադրանք է, որն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. «Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»:
Ադրբեջանցիներն օգտվել էին փաստից, որ խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել Խծաբերդի, Հին Թաղերի հատվածում: Ինչու չէին տեղակայվել մինչև շաբաթ օրը, ըստ Փաշինյանի` քննարկման առարկա է: Խաղաղապահ ուժերը այդ երկու գյուղեր են մտել ադրբեջանական գրոհից հետո:

Դիտվել է՝ 2911

Մեկնաբանություններ